Ինչպես տեղյակ է ողջ ազգը, վերջերս Ազգային անվտանգության բացահայտման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամետում։
Այդ գործում՝ որպես մեղադրյալ, ներգրավված է եղել Գագիկ Խաչատրյանի տղան, այսինքն՝ նա, մեղադրյալի կարգավիճակ ունենալով հանդերձ, Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում։
Խոսեց, տվեց հարցազրույց, ինչ-որ գրառումներ կատարեց իր ֆեյսբուքյան էջում, իսկ հետո էլ պարզվեց, որ հետախուզում է հայտարարվել։ Եթե մարդը գիտեք, որ փախչելու է, եթե մարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ,
արդեն ծիծաղելի է, որ չեն գնում այնպիսի գործողության, որ այդ մարդու փախուստը երկրից կանխվի։ Սա կա՛մ անուշադրություն է սեփական աշխատանքի նկատմամբ, կա՛մ էլ ուղղակի արդեն չենք հասկանում, թե ինչ է կատարվում։
Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չեն պլստալու ասվածը արդեն կորցնում է իր ուժը։ Այսօր տեսնում ենք, որ մի քանի մկներ և մի քանի ձկներ կարողացան մտնել իրենց բները։
Մանրամասները դիտեք ստորև՝ տեսնյութում