Երեխաներն ու կինը մի քանի օր է՝ ապրում էին իր հետ, մանրամասներ ողբերգական դեպքից։
Երեխաներին պատուհանից նետած 40-ամյա տղամարդուն բակում բոլորը ճանաչում էին որպես նորմալ, ադեկվատ, կիրթ մարդ։ Այս մասին Հայկական ժամանակի թղթակցի հետ զրույցում նշեցին հարևանները։
Նա զինվորական էր․ ծառայել է Ռուսաստանի Դաշնությունում՝ այնտեղ ապրելով ընտանիքի հետ․ թոշակի էի անցել ու Հայաստան վերադարձել։
Ըստ հարևանների՝ մոտ երկու- երեք տարի առաջ ապրում էր եղբոր ու մոր հետ իրենց տանը, հարևանները երբևէ չեն նկատել, որ նա սոցիալական խնդիրներ ունենա։ Խանութի աշխատողը նշել է, որ երբեմն պարտքով գնումներ է կատարել, թոշակը ստանալուն պես՝ պարտաճանաչ փակել է պարտքը։
Կինը երեխաների հետ ապրում էր իր մոր տանը, սակայն վերջին օրերին, ինչպես պատմում են հարևանները, նրանք այդտեղ էին մնում, երեխաներին տեսել են բակում խաղալիս․․․
Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում