Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, ու չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարում է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարել էր հանդիպել ինձ հետ Հռոմում և քննարկել գործարք․ ես դադարում եմ զբաղվել ՀՀ-ում հասարակական ու քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական
հետապնդումները դադարում են, կամ շատանում են, եթե ես հրաժարվում եմ, ես մուծում եմ սիմվոլիկ գումար ինչ-որ «իքս» հիմնադրամի: Թե ինչու չի հերքել, ես շատ լավ գիտեմ, գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Մինասյանը:
Անդրադառնալով նախորդ տեսանյութից հետո եղած հարցերից 1-ինին, թե Մինասյանն ինչու չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանեց. ««Սերժի վախտ խոսում էր ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ վերջինս կեսը սուտ էր ասում:
Իրականում, ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ 2 պաշտոն՝ եղել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի 1-ին տեղակալը, այնուհետև՝ դեսպան: Դուք ճանաչու՞մ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն: Նա խոսու՞մ է, ես չեմ տեսել: Իսկ դեսպան լինելու ընթացքում՝ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»,-ասաց նա:
Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում