Սպիտակ առյուծը մասնավորապես ՝ հարավաֆրիկյան առյուծի հազվագյուտ գունային մուտացիան է համարվում:
Առյուծի դեպքը կարելի է հասկանալ ու ընդունել, բայց ցավալին այն է, որ հայաստանի հանրապետությունում մուտացիաի են ենթակվել նաև որոշ մարդիկ, մոռանալով սեփական ազգային պատկանելիությունը, նրանք դարձել են հանրապետականներ ու սկսել են գործել սեփական ազգի դեմ:
Իր հերթին մուտացիայի են ենթակժրկվել նույնպես հանրապետականները, ու այդ մուտանտների բավականին հայաստյաց և ազգուրաց երկու տեսակները հիմա ապաստանել են նոր հայաստանի խորհրդարանի մեջ: Այսօր ոչ միայն հայաստանի հանրապետությունում այլև ողջ աշխարհում կաթվածահար է ամբողջ տնտեսությունը, ՄԱԿ- ի գրասենյակը կոչ է անում լավ պատրաստվել գալիք սովին ,
և երկրներին հորդորում է զբաղվել կայուն գյուղատնտեսությամբ: Հայաստանի հանրապետությունում բավականին պայքարի աշխատանքներ է տանում Նիկոլ փաշինյանը և կառավարությունը, իրականացրել են տասնյակ ծրագրեր, աջակցում են ազգին ինչով կարողանում են,
իսկ մեկ ուրիշ կուսակցության՝ բարգավաճ հայաստանի ղեկավար Գագիկ ծառուկյանը փորձել է ազգին ոգևորել ու քաջալերել ՝ նրանց պատմելով հարյուր հազարավոր դոլարներ արժողության առյուծի ձագուկների ծննդի վերաբերյալ: Շատ էական է երբ խորհրդարանի պատգամավորը անկախ կուսակցական պատկանելիությունից անհանգստանում է երկրի ու ժողովրդի համար:
4rd.am-ը գրում է
Տարածաշրջանի ամենաալբինոսունակ երկիրն ենք
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում նկարներ է հրապարակել ու կից գրել. «Այսօր եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է ծնվել». Դե ինչ, շնորհավորենք Գագիկ Ծառուկյանին: Կորոնավիրուսի այս ծանր իրավիճակը չափազանց բարդացնում է
ալբինոս առյուծների կյանքը ու միայն ԲՀԿ առաջնորդի իմաստուն քաղաքականության շնորհիվ է, որ Հայաստանի հանրապետությունը տարածաշրջանի ամենաալբինոսունակ երկիրն է:
Կարելի է անգամ ամենօրյա ռեժիմով ներկայացնել ալբինոսների վիճակը Հայաստանի հանրապետությունում:
Օրինակ՝ «այսօր Հայաստանում ծնվել է 10 ձագ, որից 4-ը՝ ալբինոս: Նրանց թեստավորվելուց հետո պարզ է դարձել, որ 3-ը՝ որձ են, 1-ը՝ էգ»:
Առհասարակ, հիացնում է Գագիկ Ծառուկյանի աշխատունակությունը: Նա հասցնում է թե՛ օլիմպիական կոմիտե ղեկավարել, թե՛ խորհրդարանական խմբակցություն, թե օրենսդրական գործունեություն իրականացնել, և այսքանից հետո էլ նաև ալբինոսներ աճեցնել:
Տեսանյութը՝ ստորև.