Դե բացվել`բացվելա, ես էլ բացվեմ… Գիտեմ՝ շատերը չեն հավատա, կբարկանան, կծիծաղեն: Սակայն իրականությունը սա է․ Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, բրտեղ մասնավորապես ասվում է․ Գրառումը՝ կից։ «Դե եթե բացվել` բացվելա:

Ես էլ բացվեմ՝ Երբեք քաղաքանությամբ չեմ զբաղվել ու չեմ էլ պատրաստվում զբաղվել: Սակայմ արդեն 25 տարի է զբաղվում եմ այն մարդկանցով, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ: Իհարկե կողքից յուրաքանչյուր բան ավելի լավ է երևում:

Սկզբում`, երբ ջահել էի, հաճախակի էի զարմանում թե ինչպես է լինում, որ, օրինակ, Արշակ Սադոյանը կարող է ինչ ասես ասել ՀՀՇ-ականների հասցեին և այնուհետև իջնի Ազգային ժողովի բուֆետ վերջիններիս հետ նստի նույն սեղանի շուրջ հաց ուտի և մի բաժակ էլ գցի:

Հետո Գեղամյանը, Հայրիկյանը, ՀՅԴ, Րաֆֆին և այլն: Բնականաբար այդ ժամանակ արդեն ինձ համար ակնհայտ էր, որ հեռուստացույցով տեսածը ու իրական քաղաքականությունը որևէ նմանություն չունեն իրար հետ: Ճիշտ է, լինում են պահեր, երբ ստեղծված իրավիճակը սրվում է ու հրապարակային փոխհրաձգությունը մոտ է լինում իրականությանը (դա հիմնականում նախընտրական շրջաններն են ու ֆորս-մաժորները): Սակայն

շատ արագ այդ ամենը վերադառնում է հին և բարի հարաբերությունների: Այնպես, որ մի լարվեք ու քնեք: Վաղը, մյուս օրը իրանք իրար հետ էլի չաշկա-լոժկա են լինելու: Մեջտեղում ձեր թշնամությունն է մնալու: Գիտեմ, որ շատերը չեն հավատա, կխնդան, կզայրանան: Սակայն իրականությունը դա է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *