Նիկոլի առանձնատանը հայտնաբերվածը ցնցեց երկիրը. ինչ է կատարվել

1in.am-ը գրում է․ Այսօր համացանցում լուսանկար էր հրապարակվել կառավարական ամառանոցից, որտեղ պատկերված էր օղի թորելու պրոցես։ Ըստ ոմանց պնդումների սարքը օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ուշագրավ է, սակայն, որ համացանցում հայտնված նկարը, իրականում հին նկար է, սարքը օգտագործվում էր տարիներ առաջ, երբ այդտեղ բնակվել է Սերժ Սարգսյանը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Սարգսյանը սարքը օգտագործում էր խնջույքների ընթացքում, որին ներկա էին լինում նրա ընտանիքի անդամները՝ եղբայրները, փեսա Միքայել Մինասյանը և այլոք: Պատահական չէ, որ նկարը հիմա է հայտնվել

համացանցում, նախկինները հերթական անգամ փորձում են վարկաբեկել իշխանություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ակնարկել է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով պնդեց, որ նկարը հին է:

Պատկերացնու՞մ եք սիրելի՛ հայրենակիցներ, նախկինում Սերժ Սարգսյանի բնակավայրից նկարներ են եղել, որոնք հիմա են հրապարակվում։

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *