ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քառօրյաի խայտառակ պայմանագիրը Ալիևի հետ. Ո՞վ ստիպեց Խաչատուրովին ստորագրել այն

2016 թվականի Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքը քանի գնում էլ ավելի է հետաքրքիր դառնում ու հետաքրքիր բացահայտումներ խոստանում։ Արդեն գրել ենք, որ կարող է հանձնաժողովի հաջորդ հյուրը լինի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Վերջինս, հիշեցնենք, ժամանակ կար, երբ նա Ազգային ժողովի ամբիոնից ուշագրավ հայտարարությամբ ներկայացսվ՝ առ այն, որ Ապրիլյան քառօրյայի ընթացքում անորակ Միջոցների պատճառով զինտեխնիկան չի գործել։ Հավանաբար հանձնաժողովը հենց այս հայտարարությունն է ուշադրության արժանացրել։

Մինչ այդ անդրադառնանք մեկ այլ կարևոր հանգամանքի։ Ինչպես պարզ է, հանձնաժողով ներկայանալու հրավերը մերժել է Ապրիլյանի ժամանակ ԳԽ շտաբի արդեն նախկին պետ Յուրի Խաչատուրովը։

Նա, ինչպես գիտենք, ապրիլի հինգին Մոսկվա քաղաքում ստորագրել է հրադադարի մի համաձայնագիր, որն, էության համաձայն, չեղյալ է համարում 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը։ Ավելի պարզ ասած՝ 1994 թվականին հրադադարի համաձայնագիրը եռակողմ է եղել՝ Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի մեջ, իսկ ահա 2016 թվականի

կնքվածը երկկողմ է՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի մեջ։ Հասկանալի է, որ պատճառաբանությունը կարող է լինել այն, որ Ղարաբաղը ներկայացված չէ բանակցությունների սեղանին, սակայն համաձայնեք, որ սա շատ ուշագրավ հայտարարություն է, որի շուրփ շատ քիչ են խոսում։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *