Միքայել Մինասյանի ցինիզմը սահմաններ չունի. Գեղամ Ադյանի դիպուկ գրառումը Միքայել Մինասյանի մասին
Միքայել Մինասյանի ցինիզմը սահմաններ չունի. Գեղամ Ադյան։ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Շուշիի ազատագրման շնորհավորանքի տեքստում հիշատակում է նաև Ժիրայր Սեֆիլյանին, ով Շուշիի ազատագրման ընթացքում մեծ դեր է ունեցել։

Ես ցանկանում եմ հիշեցնել պարոն Մինասյանին, որ իր ԶԼՄ-ներից Արմենիա TV-ին տարիներ առաջ Սեֆիլյանի մասին մի ռեպորտաժ էր պատրաստել, որտեղ Ժիրայր Սեֆիլյանի անունը արատավորվորում էր կեղծիքի միջոցով։
Հենց Միքայել Մինասյանի ԶԼՄ-ներն էին, որ 2016թ-ին Սեֆիլյանին ահաբեկիչ էին ներկայացնում, և երկու տարի առաջ էլ Մինասյանի աներ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ գործող դատարանը պատրաստվում էր հերոսին երկար տարիներ փակել բանտում։
![]()
Ինչքան էլ պարոն Մինասյանը Հռոմի Պապից փորձի սուրբ ձևանալ, մի բանում վստահ եմ, որ եթե իր նմանները գան իշխանության, ապա Սեֆիլյանը հաջորդ օրը կհայտնվի բանտում։