Հիմա ուշադիր լսիր՝ կամ վարչապետի հասցեին խոսելուց կոռեկտ կուլտուրական ես խոսում, կամ էլ… Գևորգ Պետրոսյանի կոշտ պատասխանը Շարմազանովին

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Գրիգորյանը գրառում է կատարել,որը ուղղված է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին։ Նա գրել է հետևյալը.

«Երկար, շատ երկար Լսեցի Էդուարդ Շարմազանովի մասշտաբային, սակայն ոչ փայլուն ելույթը։ Եկա մի եզրահանգման. որ Էդուարդ Շարմազանովը ոչ թե մտահոգ է ազգի հարցերով զբաղվելով, այլ աթոռի ու պաշտոնի պայքար է տալիս: Հարգելով մեր մայրերին, կանանց, աղջիկներին, ում առաջ ես մեծ սիրով կխոնարհվեմ ու չանցնեմ էթիկայի սահմանը, հարցս ուղղեմ Էդուարդ Շարմազանովին:

Պարոն Շարմազանով, դուք երկար տարիներ եղել եք պաշտոնյա, իսկ ես գյուղացի՝ այն էլ սահմանամերձ գյուղի, ինչո՞վ եք օգուտ տվել մեզ՝ գյուղի ժողովրդին։ Դուք եղել եք Ազգային ժողովի փոխնախագահ, մի օր այդ խորհրդարանից գյուղի մարդկանց խնդիրների մասին խոսել ե՞ք։ Բոլոր ժամանակներում ընտրությունների կամ նրան հաջորդող օրերին դուք որպես պետական պաշտոնյա ի՞նչ օգտաբեր գործ եք արել։

Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մեջբերում եմ ձեր իսկ այն բառերը, որ դուք այժմ յուրաքանչյուր օր մեր գլուխը բռնաբարած պահելով ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը ստախոս է. Դուք ինչքանո՞վ եք ադեկվատ, ճշտախոս եղել ձեր ղեկավարած տարիներին, ձեր ստախոսությանն չափ սահման չի եղել։ Խոսեմ փաստերով․ դուք ինձ՝ որպես սահմանամերձ գյուղում ապրող մարդու, միշտ խաբել եք ճանապարհի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հարցում՝ դա 1։

Դուք՝ որպես ազգային ժողովի փոխնախագահ, յուրաքանչյուր ընտրություններին տվել եք տարատեսակ սկուտեղի վրա համեմված խոստումներ գյուղացուն, ո՞ր մեկն եք իրագործել։ Ասում եք հատիւկ միջիցներ ենք գնել բանակի համար, տո դուք գնել եք նաև ձեր համար 2008 թվականի մարտի մեկի․ ատրճանակը գնել էիք բանակի համար, որ խփեր սահմանից այն կողմ, սակայն արի տես, որ Ատրճանակը խփվեց հենց Երևան քաղաքի կենտրոնում։

Անցնենք առաջ․ քանի՞ գործարան եք բացել, քանի՞ աշխատատեղ եք ստեղծել աշխատավոր ժողովրդի համար, ինչքան իմ հիշողությունը չի դավաճանում արժանահիշատակ Կարեն Դեմիրճյանի ժամանակ լիքը աշխատող գործարաներ կար, մասնատեցիք ոչնչացրեցիք, վաճառեցիք։ Կրթական բնագավառում, սկսած դպրոցներից մինչեւ համալսարան, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու փոխարեն առավել խոշոր աճ գրանցեցիք, որի թիկունքը ապահովում էր Արմեն Աշոտյանը:

Բարև ձեզ, ու դուք այժմ եկել ձեր երեսուն տարվա Ժամանակ քանդածը վերականգնողին փորձու՞մ եք փնովել։ Անցնենք առաջ․ բանակաշինության մակարդակ ինչքանո՞վ եք օգուտ տվել հայոց բանակին։ Պայքարի միջոցներ ենք գնել, բանակ ենք պահել գործարարները կիսատ թողնելու՞ հաշվին։ Ողջ Հայաստանը դարձրել էիք կազինո և սրճարան, դղյակներ ու միլիոնավոր դոլարներ աշխատելու Տեղեր, որտեղի՞ց ձեզ էդքան հնարավորություն՝ մի քիչ բյուջեից, մի քիչ թոշակառուներից,

մի քիչ բանակից, մի քիչ նալոգներից ու այժմ եկել Սրբի դիմակ եք հագել ու ուրիշների՞ եք մեղադրում։ Լավ, դուք ոնց չեիք ամաչում, որ սևազգեստ զինվոր կորցրած մայրերին Բաղրամյան պողոտայի վրա քաշքշում էին, բա ազգային ժողովը փոխնախագահ էիր, հելնեիր ասեիր էս ինչ եք անում, իրանց ցավը իրանց բավական չի, մի հատ էլ դուք եք ցավ տալիս։

Անցնենք առաջ․ 2016 թվականի ապրիլյան քառօրյայի․ դու՝ որպես Աժ փոխնախագահ, ինչի՞ չբռնեցիր գեներալ Մանվել Գրիգորյանի ձեռքը, թե՞ քեզ էլ էդ տուշոնկայից բաժին կար, ոնց որ Սաշիկ Սարգսյանն էր ամեն տեղ բաժին մտնում։ Էսօր մեծ մեծ խոսում ես, բա ատրճանակ վերցնեիր ասեիր հանուն իմ ժողովրդի պատրաստ եմ կյանքի գնով գնամ սահմանին կանգնեմ, ինչի՞ չարեցիր, քանի որ հայկական նվիրվածությունը քո և ձեր մեջ գոյություն չուներ էր։

Աշխատատեղերի հայտարարությունները ավելի քիչ էին, քան թե բնակարանի վաճառքի հայտարարությունները։ Գնացել նստել ես Պետրոս Ղազարյանի մոտ գովաբանոգմ ես ձեզ, թե մենք Սուրբ ենք եղել, Նիկոլ Փաշինյանը վատն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը վատն էր, ինչի՞ Սերժ Սարգսյանը ճակատ չտվեց, ինչի՞ մինչ վերջ չպայքարեց։ Թե՞ ժողովրդից էական հարցեր կար։ Ամեն անգամ, երբ ինչ որ հարցազրույց ես տալիս, ես լիաթոք ծիծաղում եմ, քանզի միգուցե դրանով ես ինձ՝ որպես գյուղացի ուրախացնում։

Մեկ, երբ Միստր Բինի հաղորդումն եմ դիտում, մեկ էլ, երբ դու ես ինչ որ նոր անկապ հայտարարություն անում, էդ ժամանակ կամ ծիծաղում եմ կամ էլ ուզում եմ քեզ մի բան հիշեցնել՝ քո հունական կարգերը քեզ պահի, մենք հայ ազգից ենք ու ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։
Լավ էլ ճարտար լեզու ունես, տես հանկարծ մի օր չմնա մեկի ոտքի տակ կամ վերջնականապես ոչնչանաս, ոչնբացրեցիք սովետական ճարտարապետության ամեն գեղեցիկը, Թամանյանը ողջ լիներ ձեզ ողջ ողջ կդներ

հողի մեջ առանց դագաղի, ապա ուշադիր լսիր՝ կամ վարչապետի հասցեին խոսելուց նորմաթ կուլտուրական ես խոսում, կամ էլ կլռեցնեն քեզ։
Ողջ կյանքներիդ ընլացքում թալանել եք ժողովրդին, այժմ եկել Սրբի դիմակ եք հագել, ամոթ է, ցիրկում աշխատանք կա, գնացեք, էդպես պարապ մի մնացեք, ժողովրդին գոնե կուրախացնեք։
Եթե Բան կունենաք ասելու, անունս Գևորգ է, ազգանունս Գրիգորյան, Էս էլ իմ համարն է՝ 093004586, կզանգեք, չվախենաք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *