Այսօր առավոտյան ես ականատես եղա մի իրավիճակի, որից ուղղակի ուրախությունից ջանովս դող անցավ

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Այսօր առավոտյան ականատես եղա մի դեպքի, որից ուղղակի ուրախությունից մարմնովս սարսուռ անցավ… Երևան քաղաքի Հանրապետության փողոցից մեքենայով ձախ շրջվեցի դեպի Վարդանանց փողոց… Վարդանանց փողոցում մեքենաների երկկողմանի կուտակումներ էին, ինչը միշտ է լինում՝ այդ ժամերին փողոցը ծանրաբեռնված է լինում…

Հեռվից լսվեց շտապ օգնության մեքենայի ձայնը, ու բոլոր մեքենաները միանգամից աջ քաշվեցին եւ կանգ առան՝ ճանապարհ բացելով շտապ օգնության մեքենայի համար, որն իր հերթին հանգիստ անցավ բացված ճանապարհով…

Անկեղծ նման բանի Հայաստանում երբեք ականատես չէի եղել, ավելին միշտ ականատես եմ եղել, որ անգամ հնարավորության դեպքում ճանապարհը չեն բացում…

Ասածս նրանում է, որ եթե ցանկանում ենք դառնալ լավ պետություն, առաջինը յուրաքանչուրս մեր մեջ պետք է փոխենք ամեն ինչ ու անենք այն ինչ պետք է անենք, անկախ նրանից, թե ով է քո պետության ղեկավարը, կամ իշխող մարմինը… Իհարկե դա լավ չէ, դա նորմալ է, բայց անգամ այդ նորմալը, որը չես տեսնել և տեսնում էս ակամայից հիացմունք ես ապրում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *