Դանիել Երաժիշտը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ
Մի քանի Տարի առաջ, մի մարդ, ով հիասթափվել էր կյանքից, նետվել էր կամրջից: Բայց մի պահ անց, սկսել էր գոռալ. «օգնեցե՜ք»:
Իսկ մի ոճրագործ բանտախցի մեջ կախվել էր, թողնելով հաժորդ գրությունը. «Քանի որ դատարանը կարող է մեղմացնել ինձ հասանելիք պատիժը, ես,անսալով խղճիս ձայնին, զղջացի կատարածս մեղքի համար և որոշում կայացրի վերջ տալ իմ
կյանքին»: Պատմության ժամանակ այդպիսի դեպքեր շատ են եղել: Չի բացառվում, որ Քո-ՉԱՐ-յանի սրտում դեռ պահպանված լինեն մարդկային խղճի, արժանապատվության մնացորդներ, չի բացառվում, որ նա հոգու խորքում կարող է գիտակցել իր կատարած մեղքը,
զղջալ դրա համար և դարձի գալ: Պատկերացնո՞ւմ եք այնուհետև ի՜նչ կկատարվի: Կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը կկանչի իր պաշտպաններին ու կասի. «Ես իշխանատենչության, հարստության
մոլուցքից կուրացած, չգիտակցելով, դավաճանեցի Հայաստանի Հնարապետությանը, իսկ դուք, չէ՞ որ կույր չէիք: Ի՞նչը դրդեց ձեզ պաշտպանել մի անձի, որը թալանել է պայքարի մեջ գտնվող, երկրաշարժից տուժած սեփական ազգին, թշնամուն ուրախացրելով,
թուլացրել հայոց բանակը,
կենսական կառույցները վաճառել ուրիշ ազգի գործարարներին: Ի՞նչն է ձեզ դէդել պաշտպանել այդպիսի անարժան մարդուն: Չէ՞ որ ձեր գործած մեղքն ավելի մեծ է քան իմը, քանի իր այն գիտակցված է ու խմբակային Բացի այդ, դուք, լինելով արդարադատությունը իրականացնող պաշտոնյաներ, դրանով մեղքեր գործելու և
անպատիժ մնալու վստահություն եք ներշնչում ապագա ոճրագործներին»: Այնուհետև Ռոբերտ Քոչարյանը կհիշի Սիամանթոյի հայտնի խոսքերը անարդարության մասին և պոետի օրինակին հետևելով, «կթքնի» իրեն պաշտպանողների ճակատին, պահանջելով կալանավորել այդ օրինազանցներին: