ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցավալի Հիշեցում Միշիկին․ Տեսեք թե ինչեր է արել 2017թ.-ին

Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Չներող հայրենասերը. Վատիկան քաղաքում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը, իր երկրորդ խոհանոցային տեսանյութի գրեթե կեսը նվիրել է մորս` Հրանուշ Խառատյանին, «հիմք ընդունելով», թե ինքն ինչքան հայրենասեր է:

Խոհանոցային հայրենասերը նույն ժամանակ անդրադարձել է ինձ, անուղղակի շեշտելով, թե իբր ես` ներել եմ թուրքերին, իսկ ինքը` ոչ միայն չի ներել, այլ նաև ջանք չի խնայել հայոց հարցի ճանաչման գործի մեջ, դե իսկ ապրիլյանի դափնիներ վերցնելու պակաս էլ չկա:

Ընկերներիս և գործընկերներիս հորդորով մտածում էի չանդրադառնալ Միքայել Միանսյանի ասվածին, էական չհամարաելու և նրան գործոն չդարձնելու նպատակով, բայց կարծում եմ` Մի քանի հստակեցումների անհրաժեշտություն կա, ինչի համար հենվելու եմ միմիայն փաստերի վրա:

Փաստ #1, Wikileaks
Որպես հայրենասիրության բացառիկ նմուշ Մինասյանը պատմում է Վատիկանում իր դեսպան եղած տարիներին Հռոմի Պապին Հայաստան բերելու, Սուրբ Աթոռի կողմից հայոց հարցը ճանաչելու իրողությունը: Այն, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հայերին ճանաչում և Հայոց հարցի վերաբերյալ գիտի իր ծննդավայր Արգենտինայից,

այդ մասին խոսել էր դեռ մինչեւ Պապ դառնալը` Պարզ փաստ է, բայց սա քննարկման ուրիշ թեմա է: Հայոց հարցի ճանաչման հարցում իր բացառիկ ավանդով պարծեցող Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանը, կարծես մոռանում է, թե ինչ էր անում

մինչ դա` ասենք 2007 թվականին, երբ դեռեւս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի անունից հանդիպումներ էր ունենում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգտոնի հետ: Այս հանդիպման ժամանակ` ըստ Փենինգտոնի, Միքայել Մինասյանն ասել է բառացիորեն հետեւյալը.
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *