ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Քիմ Քարդաշյանը Թաթա Սիմոնյանի երգի ներքո հայկական սուրճ է վայելում

Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում պատնական հայրենիքը՝ Հայաստանը։ Նա բազմիցս ներկայացնում է Հայաստանը ամբողջ աշխարհին․ նշենք նաև, որ նա երկու անգամ այցելել է Հայաստան։

Համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ համաշխարհային ճանաչում ունեցող հայուհին վայելում է հայկական սուրճ, որով կիսվել է իր հետևորդների հետ, տեսանյութի վերևում մեկնաբանելով՝ «Armenian Coffee»։

Սակայն այս ամենն այնքան էլ զարմանալի չէ, որքան այն պահը, որ Քիմը սուրճը վայելում է հայկական երաժշտության ներքո, իսկ ավելի հստակ՝ Թաթա Սիմոնյանի «Սիրո ավետիս» երգի ներքո։

Այս ամենը չի վրիպել Թաթայի աչքից, ինչը հավանաբար շոյել է երգչի ինքնասիրությունը ու նա էլ իր հերթին Քիմի հրապարակած տեսանյութը տեղադրել է իր էջում՝ տեսանյութին կից կատարելով հետևյալ գրառումը․

«Դե ասեք, Թաթայի ո՞ր երգն է լսում Քիմ Քարդաշյանը՝ հայկական սուրճ խմելիս»։

Տեսանյութը դիտեք ստորև․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *