Էնքան տղամարդ չեղաք, որ Սասուն Միքայելյանի ու Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած հայհոյանքների համար ներողություն խնդրեք…Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Էդմոն Մարուքյանը լալահառաչ տեքստ է գրել, վերջում էլ, թե բա «Մենք պատրաստ ենք դիմակայելու բոլոր այսպիսի մարտահրավերների»: Հետաքրքիր է թե ո՞ր մարտահրավերին … Ազգային ժողովի նիստերի խորհրդարանից փոխխոսնակին անպատասխանատու ձևով ամենավերջին հայհոյանքը տալու և դրա համար

անգամ ժողովրդից ներողություն չխնդրելու՞ մարտահրավերին… Պայքարով անցած հրամանատարի կողմից Ձեզ ուղղված «հոպարի» համար այդ հրամանատարի վրա խորոզի պես հարձակվելու՞ մարտահրավերին… Անպատասխանատու ձևով պայքար անցած

հրամանատարին հայհոյելու և այնուհետև էդ գրառում ջնջելու՞ (կարծես թե բան էլ չէր եղել) մարտահրավերին… Սասուն Միքայելյանն էնքան տղամարդ էր, որ իր հասցեին ուղղված հայհոյանքին չպատասխանեց, մեծահոգաբար սուս մնաց, թողեց որ մնացածը դուք հասկանաք և գործեք …

Սակայն միևնույն է, եղբոր ընկերոջը՝ վարչապետին հայհոյող անպատասխանատուների ուղեղի ծալքերին դա հասու չէ… Հասու լիներ նախքան գրելը կմտածեր… Գիտեք, առանց սխալ մարդ չկա, բոլորն էլ կարող են սխալվել, սակայն ամենակարևորը հնարավորինս շուտ այդ սխալը գիտակցելն է և հաջորդ անգամ էլ դա չկրկնելը..

Էնքան տղամարդ չեղաք, որ Սասուն Միքայելյանի ու Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած հայհոյանքների համար ներողություն խնդրեք…
ՀԳ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր նկատել, Էդմոն Մարուքյանը հայտնվեց Արմեն Աշոտյանի դերում, դե մի օր էլ Արմեն Աշոտյանի «ուղով» կգնա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *