Հայաստանի Հանրապետության Քաղաքական համակարգի ինստիտուտների ցանկում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդես են գալիս որպես քաղաքական համակարգի
ամենաքաղաքականացված կառույցները։ Կուսակցություն (լատիներեն՝ part-մաս)։ Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման ու զարգացման ընթացքում անցել են որոշ շրջաններ. ընդհանուր առմամբ
առանձնացվում են կայացման երհու կարևոր փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդ փուլը՝ դասական շրջանն է։ Ոչ դասական առումով կուսակցությունները ներկայանում են դեռևս անտիկ շրջանում, մասնավորապես
Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ շրջանում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին իրենց մեջ մտնող անձանց բնակության
վայրի կամ աշխատանքի բնագավառի համաձայն։ Ըստ այդմ էլ հայտնի էին այնպիսի կուսակցություններ, ինչպես օրինակ՝ դաշտավայրային, լեռնային և այլն։
Եթե ունեք ուրիշ ալտերնատիվ, ուրեմն կարող եք նշել մեկնաբանություններում…
Հարցմանը կարող եք մասնակցել ստորև