«Մի՛ մտածեք երբեք՝ ի վիճակի չենք, կամ, այս բանը երբեք չենք կարող անել». Աստծո Ամենօրյա Խոսքը

Ամենօրյա Պատգամներ «ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Երբեք մի մտածեք.

«Ի վիճակի չենք, — կամ, — Այս բանը երբեք չենք կարող անել: Ասեք. «Հարկավոր միջոցները այժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»: Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք:

Վերում ասվածը կրկնեք շարունակ. ու կամաց կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք ունենա: Այդ զգացումը՝ Իմ Միջոցները պահանջող աներկբա հավատն է: Հիշեցնում եմ. «Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»:

Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերահայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես՝ օրվա ընթացքում ծագած ողջ տարակույսները. այն հավատքը, որ սիրված լինելով՝

հաղթահարում եւ լռեցնում է՝ սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը: «Պահանջեք և պիտի տրվի ձեզ»: Ամենօրյա պատգամներ Աստծո կանչը ու Ամենօրյա Պատգամներ «ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *