Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջումհետևյալ գրառումն է կատարել.
Մի քանի Ամիս է, ինչ ահազանգում եմ վտանագավոր աղմուկի մասին. ու խոսքը բնականաբար օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով իշխանության քաղաքականությունից բողոքող ու
դժգոհող քաղաքացիների մասին չէ. նրանք պիտի դժգոհեն ու ուզեն իշխանությունից արագության մեծացում, ավելի շատ աշխատատեղեր և այլն։ Խոսքը բորենիների մասսայի ու դրանց սպասարկող քաղաքական տզրուկների վերաբերյալ է։ Բորենիների մասին շատ անգամներ եմ գրել, դարձյալ չեմ անդրադառնա,
բայց հասարակությանը հայտնի տզրուկներն անցել են բոլոր թույլատրելի սահմաններն ու հերթով թիրախավորում են հանրային գործիչներին ու այդ գործիչների ընտանիքի անդամներին, ինչպես նաև իրենց քիմքին ոչ հաճո յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու։
Ստեղծված իրավիճակն այնքան է բարդացել, որ արդեն հրապարակային են վախեցնում։ Ես՝ Որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի իրավապահ համակարգի պատասխանատուներից պահանջ եմ դնում, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկեն՝ մարդանց
անձնական տարածքի, կյանքի պաշտպանության և անվտանգությունը ապահովելու հարցում։ Սա ազատ խոսք չէ, տիկնայք և պարոնայք. վիրավորանքի ու վախեցման տեսքով թույն է ներարկվում Մարդկանց հանրային ու անձնական տիրույթ։ Շտապեք վերջ դնել նորանոր վատ դեպքերն ու դրանցից բխող պատասխան վրեժխնդրությունը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.