Այսօր՝ մայիսի 14-ին ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների Հայաստանի Հանրապետության տարածքում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր վարակակիր ու 72 առողջացած քաղաքացի։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի սրացման պատճառով երկրում արտակարգ իրավիճակը երկարաձգվում է մինչև հունիսի 14-ը։ Նշենք նաև, որ սափմանափակումները չեն երկարաձգվում։
Իրավաբան.net-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման Ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այժմ ինքնամեկուսացված է ։ Այս մասին Հայաստանի հանրապետության կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ։ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության
օրակարգում ներառված նախագծերից մեկը, որը ներկայացրեց արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով ։ «Ցավոք սրտի, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում ունենք կորոնավիրուսի գրանցված դեպքեր ու հիմա պարոն Պապիկյանն այդ պատճառով ինքնամեկուսացված է, դրա համար ես եմ ներկայացնում հարցը» ։