Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին փաստաբանների միջնորդությունները։ Հայաստանի հանրապետության նախկին
վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանն այցելել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, ուր
իրենց երաշխավորություն էին հաստատել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Գիտե՞ք, թե որն է դատարանի վճռի հետ կապված շատ զարմանալի փաստը: Ոչ, ոչ այն, որ դատարանը Վազգեն Մանուկյանին Կարեն
Կարապետյանին և մյուս նախկին վարչապետներին ոչ վստահելի համարեց ու նրանց երաշիքներին չհավատաց, ինչը թերևս այդ անձանց տրված ամենամեծ ցուցիչն է: Զարմանալին ուրիշ բան է. մեր խմբագրություն, մեր լրագրողներին են զանգում տարբեր քաղաքացիներ, գրում «ֆեյսբուքյան հավելված՝ մեսսենջերով» ու
ուղղակի աչքալուսանք են տալիս: Աչքալուսանք, որ Ռոբերտ Քոչարյանին բաց չեն թողել: անձիք, որոնց մենք չենք ճանաչում, բացի նրանից, որ նրանք մեր ընթերցողներն են: Սակայն այնպես են շնորհավորում, կարծես մենք ենք Ռոբերտ Քոչարյանին բանտում թողնելու որոշումը կայացրել:Նույնը փողոցում է, իրար անծանոթ քաղաքացիներ իրար
շնորհավորում են. կորոնավիրուս, տնտեսական վիճակ, կոմունալ մուծումներ. բոլորը մի կողմ թողած, մարդիկ չեն թաքցնում իրենց լիաթոք ուրախությունը: Ինչի՞ վերաբերյալ է այս ամեն ինչը խոսում. սա Ռոբերտ Քոչարյանի տաս տարվա պաշտոնավարման ամենավառ և
ցցուն գնահատականն է հասարակության կողմից: Այնպիսի հետք է թողել հասարակական գիտակցության մեջ, նենց տառապանքներ է տեսել մեր հայ ազգը, որ այսօր պատրաստ են բազում դժվարություններ տանել, նեղ օրերով էլ անցնել, մենակ թե 2000-ականների մղձավանջը նորից չկրկնվի: