Ապրիլի քսանչորսին համընդհանուր արտակարգ դրության պայմաններում, բացի պաշտոնատար մարդկանցից, ուրիշներին չէին թույլատրում այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Սակայն մարդիկ գտնվեցին, ովքեր անպայմանորեն ու համառորեն ցանկացան գնալ հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել։ Համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես է ութսուներկուամյա պապիկը ցանկանում գնալ Ծիծեռնակաբերդ,
բայց նրան չեն թույլատրում։ Սա ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լայն քննարկման նյութ հանդիսացավ։ Շատերը պնդում էին, որ պետք է գոնե այդ պապիկին թույլ տային գնալ, իսկ շատերն էլ պնդում էին, թե օրենքը բոլորի համար է,
այնուամենայնիվ վարչապետի շնորհիվ պապիկը այցելեց Ծիծեռնակաբերդ։ Արտուշ պապիկի բնակարանի մեր վերանորոգման քսանօրյա խրոնիկան Ինչպես տեսնում եք, այս քսան օրվա ընթացքում մենք կատարել ենք հսկայական աշխատանք,
աշխատել ենք առավոտից մինչև գիշեր Արդեն գրեթե պատրաստ է Արտուշ պապիկի բնակարանը: Ամբողջովին վերանորոգվել է տունը, և պապիկն արդեն ունի բնակվելու հարմարավետ պայմաններ.
Տեսանյութը դիտեք ստորև՝