Չարությամբ լցված, ու՞ր եք գնում․․․Ես ամաչում եմ, ամաչում եմ ձեր փոխարեն․․․Արթուր Հայրապետյանի դիպուկ գրառումը

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուզում եմ հասկանալ էլի, ինչո՞ւ եք այդքան ուրախացել, այն լուրից, որ Արսեն Թորոսյանը մեկուսացված է.. հետն էլ գրառումներ եմ տեսնում, թե բա ասում էիք վիրուսն ում շունն է..

դե տեսեք, ում շունն է.. հա, մատի փաթաթան սարքեք։ Հանկարծ ներկա իրավիճակի վերաբերյալ չմտածեք, խոսքերից կառչեք ու առանց մտածելու, որ վաղը հնարավոր է աղետի առաջ կանգնենք, ու թող ձեզ բնավ չմտահոգի։ Շատ բան ինձ էլ դուր չի գալիս, սակայն ուրախանալ

, որ հնարավոր է նախարարի մոտ հայտնաբերվի վարակ, ու դա ձեզ հնարավորություն է տալիս, կրկին քար շպրտելու, ցնծալու, չարախնդալու..`իսկապես չեմ հասկանում։ Չարությամբ լցված, ու՞ր եք գնում փանոս-ներ ջան։

Փսիխոսդելիկներից պրծում չկա, էլի.. Ախր, ոչ ոք ապահովագրված չէ, թե մի օր իր հետ ինչ վատ բան կլինի։ Ես ամաչում եմ, ամաչում եմ ձեր փոխարեն։ Առողջ եղեք.. անփորձանք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *