Առողջապահության համաշխարհային կազմակերպության կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հատուկ հարցերով ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն հայտնել է, որ, հնարավոր է, մարդկանց կյանքն էլ նախկինի նման չի լինի,
քան COVID-19 կորոնավիրուսի համավարակից առաջ։ Նա շեշտել է, որ մարդկությունն դրդված կլինի համակերպվել նոր իրողություններին։ «Մենք կփոխենք մեր վարքագիծը, որ նվազեցնենք այն վտանգի, որից կախված ենք ամենքս։
Մենք գիտենք, որ որոշ վայրերում դա բարդ կլինի։ Սակայն մենք կսովորենք Թե հանգստանալ, թե աշխատել, թե շփվել, թե ժամանակ անցկացնել հարազատների հետ։ Փաստացի, այն կլինի մեր կյանքի մի մասը»,- ավելացրել է Նաբարոն։ Ընդհանուր առմամբ,
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, իրավիճակը նման կլինի ՁԻԱՀ-ին։ Գիտնականները կգտնեն թերապիայի միջոցներ, բայց վիրուսը որևիցէ տեղ չի անհետանա։ ԱՀԿ-ում ենթադրում են, որ կորոնավիրուսի տարածման նկատմամբ ամբողջական վերահսկողություն
հաստատելու համար մարդկությանն հարկավոր կլինի առնվազն հինգ տարի։ Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտնել է, որ լավատեսական բոլոր գնահատականներով կորոնավիրուսի պատվաստանյութը կհայտնաբերվի
մոտ մեկ տարի անց։ Գործակալության ղեկավար Մարկո Կավալերին տեղեկացրել է, որ կասկածներ ունի պատվաստանյութի, մինչ սեպտեմբեր ամիս, մշակվելու մասին։ Նաբարոն համաձայնվել է, որ անգամ պատվաստանյութի հայտնաբերման ժամանակ կպահանջվի
բավականաչափ երկար ժամանակ, որ աշխարհը տեսնի դրական հետևանքները։ «Անհրաժեշտ է պատվաստանյութը կիրառել երկրագնդի ամբողջ բնակչության վրա, իսկ դա հսկայական նախագիծ է։ Այդ իսկ պատճառով պատրաստվեք, որ պատվաստանյութը մեզ մոտ կհայտնվի մոտ երկուսուկես տարի հետո»,- նշել է ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչը։