Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 16-ին կայացած առցանց ասուլիսի ընթացքում «Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստերի» ցանկում ներառեց
նույնպես Ճանապարհային ոստիկանության կողմից իր կնոջը՝ Աննա Հակոբյանին տուգանելու փաստը՝ մեքենայի ղեկը անչափահաս դստերը վստահելու համար:«Շատ քաղաքացիներ ասում էին՝ դե ձևականություններ են էլի, սուտ ա,
ձևական բան են արել: Ցանկանում եմ ասել հետևյալը. ասենք՝ որևիցէ ՀՀ քաղաքացու, որ տուգանում է Ճանապարհային Ոստիկանությունը, ի՞նչ է տեղի ունեն ում, որ դա չի համարվում ձևական:Ինչը որ Լինում է ցանկացած քաղաքացու դեպքում, նույնը տեղի է ունեցել նաև
մեր հետ:Ճանապարհային ոստիկանության տեսուչն գրանցել է խախտումը, մենք տաս հազար դրամ վճարել ենք և դրանով այդ պատմությունը փակվել է: Էլ ի՞նչ պիտի լիներ:Կամ իմ շարասյունը որ կարմիր լույսի տակ կանգնում է,
դարձյալ ասում են՝ ձևականություն է: Մնացածները որ կարմիր լույսի տակ կանգնում են՝ ձևակա՞ն է: Սրանով մենք ընդամենը ոչ թե ցույց ենք տալիս, այլ Փաստում ենք, որ մենք ձեզնից մեկն ենք»,- նշեց Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյան։