Նվեր Մնացականյանի հերթական ջախջախիչ մեկ րոպեն․ Չմտնել Հայաստանի և ՀՀ քաղաքացու գրպանը

Բարև Ձեզ։ Անցած շաբաթվա աղմուկը մեծ հաշվով անօրեն հարստության վերաբերյալ էր, ուստի պետության նավակը ճոճում են և կճոճեն նրանք, ովքեր պատրաստ չեն հալալը հարամից բաժանելուն։

Պարզ է, չէ, առանց դրա չի լինի, եթե չեք ցանկանում ապրել սադրանքի թատրոնում։ Եվ էական չէ, սադրիչը Ազգային ժողովի ներսում է, թե՝ դրսում։

Կարծում եք պատահական էր ինֆորմացիոն շանտաժը նախագահի ընտանիքի հանդեպ, երբ նա ստորագրեց ապօրինի գույքի բռնագանձման օրենքը և ի պատասխան ստացավ որդուն ստորաբար հարվածող ֆեյքնյուզը։

Էլի պարզ չէ, թե ինչի է ընդունակ հարամի տերը՝ այսօր ինֆորմացիոն տեռորի տեսքով, վաղը թիկունքից խփելու չարությամբ։ Եվ առհասարակ, մտածում եք այդ օրենքը միայն պետության գրպանը մտած պաշտոնյաների վերաբերյալ է։ Այդպես մտածելն արդեն սադրանք է։

Եթե կցանկանաք, անօրեն հարստացածներին պատժող օրենքը առավել շատ վաղը պետության գրպանը մտնողի պատվին է, նոր թալանչիներ չգոյացնելու համար առանց այն էլ բդեշխներով գերբեռնված երկրի ուսերին։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *