Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում ծնված Հարությունյան Գագիկը երկրում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալից, մինչ վարչապետի պարտականությունները կատարող, իսկ 1996 թվականից Սահմանադրական դատարանի նախագահն է եղել։ 2018
թվականի մարտի հինգին ընտրվել է ԲԴԽ նախագահ։ Գագիկ Հարությունյանը հայաստանյան քաղաքական դաշտի, իշխանական էլիտայի կարկառուն դեմքերից է եղել։ Նրան հաջողվել է հավատարմորեն ծառայել ՀՀ իշխանություններին, անել նրանց Բոլոր հրահանգները։ Գագիկ Հարությունյանը
լինելով իշխանական բուրգին կարողացել է պաշտոններով ապահովել նաեւ իր ազգականներին։Եվ այսպես․ Գագիկ Հարությունյանի Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենի առաջին տեղակալն է: Հարությունյանը արդեն իսկ ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից։Արզուման
Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը, ով համարվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա, զբաղեցնում էր էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։ Գագիկ Հարությունյանի քույրը՝ Շամամ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ է: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության ղեկավարն էր:Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը թիվ ութ պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է, սկեսրայրին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում» որպես բաժանմունքի վարիչ է
աշխատում:Գագիկ Հարությունյանի որդին՝ Արտակ Հարությունյանը Հայաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն ու կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ղեկավարն է:Նախկինում նա զբաղեցնում էր Հայաստանի ազգային անվտանգության մարմիններում կիբերհանցագործությունների գործերով վարչության ղեկավարի տեղակալի
պաշտոնը:Գագիկ Հարությունյանի մյուս որդին՝ Էդուարդ Հարությունյանն էլ ԵՊՀ-ում է մի քանի պաշտոններ զբաղեցնում, Միջազգային համագործակցության վարչության ղեկավարի տեղակալ , բաժնի վարիչ, ռեկտորի աշխատակազմի պետի տեղակալ: Հարությունյանը խնամիական կապեր ունի առաջին նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր հետ, բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանի աղջիկը Հարությունյանի հարսն է:Երկարամյա պաշտոնավարման ժամանակահատվածում Գագիկ Հարությունյանին հաջողվել է ոչ միայն ազգականներին պաշտոններով ապահովել, այլև պատկառելի կարողություն է կուտակել։Բարձրաստիճան պաշտոնատար գործիչների էթիկայի հանձնաժողով ներկայացրած
Հարությունյանի նախորդ տարվա հայտարարագրից պարզ է դառնում, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հարությունյանն ուներ 4,083,358.00 ՀՀ դրամ, կամ՝ ինը միլիոն դոլար, 5,900.00 դոլար ու 2,300.00 եվրո։Գագիկ Հարությունյանը հայտարագրել է մեկ առանձնատուն, մեկ բնակարան, հողամաս ու հասարակական նշանակության շինություն։