ՏԽՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Մայիսի 16. Covid-19 ՆՈՐ ԴԵՊՔԵՐԸ…

Հիշեցնենք, որ երեկ՝ Մայիսի 15-ին, ՀՀ-ի տարածքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել էր ևս 184-ով: Այսպիսով ընդհանուր թիվը հասել էր 4044-ի:Բուժվածները 1666-ն էին, ընդհանուր 37476 բացասական թեստավորում, փաստացի բուժվողներ 2304, իսկ կորստի դեպքերը, ցավոք, երեկվա տվյալներով արդեն 52-ն էին։

Այդպիսի պարագայում է, որ կառավարությունը և Առողջապահության նախարարությունը հորդորում են մնալ տանը, որ նվազի վարակի մեծացման ռիսկերը։ Ցավոք սրտի, կորոնավիրուսով վարակման դեպքերը գնալով ավելանում են, մենք պետք է ցուցաբերենք լրջմտություն, չվտանգելով ո՛չ մեր, ո՛չ մեր հարազատների ու շրջապատող քաղաքացիների առողջությունը։Հենց նոր էլ հրապարակեցին մայիսի 16-ի տվյալները.

Այսօր՝ Մայիսի 16–ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 16-ին ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել էր 4283, որից 1791-ը՝ առողջացածներն են, փաստացի բուժվողները՝ 2415-ն են, բացասական թեստերը եղել են՝ 39005-ը, կյանքից հեռացել են ՝ 55 քաղաքացի։ Այսպիսով կորոնավիրուսի նոր դեպքերը ավելացել են 239-ով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *