Քիչ առաջ։ Տեսեք, թե ինչ որոշում է կայացրել Նիկոլա Ազնավուրը, որով ցնցել է բոլորին.

Համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ծագումով ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյան, նախօրեին եղել է Մոսկվայում ու ՌՈւՍԱՐՄԻՆՖՕ-ին պատմել է, թե ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել եւ ինչպես է իրեն զգում նախնիների երկրում:

Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան բազմիցս եղել է Հայաստանում, բայց տեղափոխվելու վերաբերյալ վերջնական որոշումն այս տարի է կայացրել։ «Ես սիրում եմ Երեւանը, այն ինձ դուր է գալիս, Այնտեղ հարմարավետ է»,- նշել է Ազնավուր-կրտսերը՝ կիսելով Հայաստանի մայրաքաղաքի մասին իր տպավորությունները։

Գլխավոր դժվարությունը, որի հետ բախվել է լեգենդար երգչի վեց զավակներից մեկը, լեզվի չիմացությունն է։ Հիմա ես ակտիվորեն հայերեն եմ սովորում։ Բայց հայոց լեզուն շատ բարդ է, սակայն կամաց-կամաց ստացվում է խոսել։ Ապրելով Երեւանում՝ ես կարող եմ արագացնել իմ ուսանումը»,- ասել է Ազնավուրի որդին։

Նիկոլյան, ով մայրական կողմից շվեդական արմատներ ունի, ասել է, որ Հայաստանում իրեն հաճախ հայի տեղ չեն դնում, եւ ստիպված է լինում ապացուցել, որ ինքը «իսկական հայ է»։ «Ես հայ եմ, եւ դա չի քննարկվում։ Հնարավոր է՝ ես արտաքինով նման չեմ հայի, բայց ֆրանսերենում արտահայտություն կա՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում նա , ով դու հանդիսանում ես։ Դա, իրոք, այդպես է»»,- ծիծաղելով նշել է Նիկոլյա Ազնավուրը։

Նա նաեւ խոստովանել է, որ շատ հաճախ Հայաստանի շուկաներում, ուր սիրում է գնալ հանգստյան օրերին, մարդիկ իր հետ ռուսերեն են խոսում, բայց, որպես պատասխան, ինքը թափահարում է գլխով եւ հայերեն պատասխանում է, որ ռուսերեն չի խոսում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *