Վերջին շրջանում Մոսկվայից հնչող ամենատարբեր հայտարարություններից այնուհետև բազմիցս տեսնում ենք մեկնաբանություններ, թե ինչը դուր չի գալիս Ռուսաստանի իշխանություններին, ինչ խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում, որոնք են Մոսկվայից հնչող բացասական մեսիջների առիթները։ Ընդ որում՝ սա արվում է թե՛ ռուսական լրատվական
դաշտով և թե՛ Հայաստանի նախկին համակարգին պատկանող հայաստանյան լրատվամիջոցներով։ Արձանագրենք, որ որքան էլ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների ներկայացուցիչները, նրանց սատարող ուժերը փորձում են հարցը
դասավորել անձերի տարածքում՝ առ այն, որ Նիկոլ Փաշինյանը վատն է, իսկ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը լավն էին, դրա համար իրենց ժամանակ Լավրովը փուլային տարբերակից չէր խոսում, գազի գինը բարձր չէր, դա իրավիճակին տրվող
շատ պրիմիտիվ մեկնաբանություն է։ Խնդիրը, անշուշտ, անձերը չեն, այլ ուղին, որով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Եթե որևէ մեկը մտածում է, որ եթե ինքը Նիկոլ Փաշինյանի փոխարեն սույն ուղիով գար իշխանության, ուրեմն իրեն ծափերով կընդուներ Ռուսաստանի Դաշնությունը,
ուրեմն նա սխալվում է, քանի որ Ռուսաստանի խնդիրը Նիկոլ Փաշինյան անձի հետ չէ։ Քաղաքագետ Գարիկ Քեռյանի արտահայտեց իր կարծիքը այս հարցի շուրջ, ըստ որի՝ հայ-ռուսական հարաբերություններն հիմա մեկնաբանվում ու վերլուծաբանների կողմից ներկայացվում են խիստ կանխակալ ու կուսակցականացված։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում