Վերջ հայեր․ հայազգի Նուբար Աֆեյանի ընկերության կողմից ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դրական արդյունքներ է ցուցաբերել․․․ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութն 1-ին դրական արդյունքներն է գրանցել COVID19-ի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
Ընկերության մամլո ծառայության փողանցմամբ նախնական տվյալները ստացվել են կլինիկական փորձարկումների արդյունքում։ Փորձարկման նպատակն էր հասկանալ՝ արդյոք պատվաստանյութն անվտանգ է, թե ոչ:
Աղբյուրի հաղորդմամբ առաջին փուլին մասնակցել են փոքր թվով մարդիկ։ Կլինիկական փորձարկման բոլոր ութ մասնակիցների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել, որոնք համեմատելի են այն մակարդակին, որը զարգանում է կորոնավիրուսով վարակված ու ապաքինված մարդու օրգանիզմում առկա հակամարմիններին:
Ընկերությունն այժմ մեկնարկելու է փորձարկումների 2-րդ փուլը, որը նախատեսում է առավել մեծ թվով մասնակիցների ներառում գիտափորձին: Մասնագետները նախատեսում են փորձարկման 3-րդ փուլն սկսել հուլիսին: Մեր հայրենակիցներին հաջողություն ենք մաղթում։