ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս հայ երիտասարդի դիպուկ անդրադարձը հենց հիմա ՑՆՑԵԼ է ողջ համացանցը

Հարգելի՛ Facebook դիտողներ, քանզի աշխարհում իրադարձությունը այնպիսին է, ինչպիսին կա․ ֆեյսբուքիս ուղիղ եթերներն եմ դիտում, հասրանիքներից լայվեր են անում,

կնունքներ են նշում, այնտեղ ծյոծյաներ են պարում և ուղիղ եթերում երևում։ Ժողովուրդ գուցե մի քիչ ավելի լու՞րջ նայենք այս ամեն ինչին, անշուշտ չեմ ասում խուճապի ենթարկվել, խանութները

դատարկել, բայց մասսայական միջոցառումներ մի՛ արեք, ընկերնե՛ր, դե հիմա ոչինչ էլի մի բարձի կծերանան։ Ծանոթներիցս մեկն ասում է, թե դպրոցները փակել են, ծնողական ժողով պիտի անենք, չգիտեմ

ուր պետք է գնանք, ժողովու՛րդ ջան, դպրոցները փակել են, որ մարդիկ չհավաքվեն, դա տարրական բան եմ ասում, դրա համար հարկավոր չի Օքսֆորդն ավարտել, որ հասկանալ։ Տեսեք, Էջմիածնի այդ կինը,

մարդ ինչքան պիտի խավարամիտ բարբարոս լինի, որ եթե դու եկել ես Իտալիայից, եթե ունես բարձր ջերմություն և հազ, որոնք առաջին ախտանշաններն են, դու դեղեր ես խմում, բա լավ ինչպե՞ս կարելի է․․․ Առավել Մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *