Կորոնավիրուսային վարակի դեպքերի աճին համատեղ մեծանում է նաև դավադրության տեսություններին հավատացողների թիվը։ Այս փաստն անհանգստացնում է մեզ՝ այն տեսանկյունից, որ քաղաքացիները կարող են կորցնել
իրենց զգոնությունը հիվանդության նկատմամբ։ ՛ Իսկ սա նշանակում է, որ հետագայում այս ամենը կարող է նպաստել ավելի շատ նոր դեպքեր ունենալուն։ «Մեզ հաստատ չիպավորելու են», «Այդպիսի հիվանդություն չկա», «Մեզ չի կպնի», «Համաշխարհային բլեֆ է», «Ամեն ինչ սուտ է», «Դրսից ֆինանսավորում ստանալու համար է»
Ու նմանատիպ այլ արտահայտությունների կարող եք հանդիպել անհատ օգտատերերի գրառումներում, ովքեր նաև «տեսակետ են» թողնում լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի մեկնաբանություններում: Այդպիսի կարծիքները նաև լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից: Չենք ցանկանում,
որ մեր հայությունը կորցնի զգոնությունը Ու եթե այս միտումը շարունակվի, ստիպված ենք լինելու սուտ և չհիմնավորված այսպիսի լուրեր տարածողների տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին՝ նախ հասկանալու նպատակով, թե ովքեր են կանգնած դրանց հետևում ու ինչ
շարժառիթ ունեն վնասելու մեր քաղաքացիներին։ Նկատի ունենալով վերջին օրերի վիճակագրությունը՝ մեր հայրենակիցներին կոչ ենք անում ավելի սթափ լինել, հետևել բոլոր ցուցումներին՝ կանգնեցնելու հիվանդության տարածման տեմպը, ինչպես նաև հորդորում ենք, որպես հավաստի լուրերի աղբյուր հետևել պաշտոնական լրահոսին: