Կամ՝ կանգնում ու ասում եք, որ Դրոն ու Նժդեհն էլ էին դավաճան, կամ ասում եք, որ ինչպես Դրոն ու Նժդեհն են հերոս, էնպես էլ հերոս է Նիկոլ(այ) Փաշինյանը։
Կամ էլ՝ ռեխներդ փակում եք. Լիզա Ճաղարյան: Ռուսական «ճ» կլասի ինչ-որ ԶԼՄ-ներ զբաղված են Նիկոլ(այ) Փաշինյան անվամբ՝ 1943 թվականին կյանքից հեռացած մի հայ մարդու «դիմակազերծմամբ», իսկ հայկական «յա՛խք» կլասի կայքերն էլ՝ սրանց բարբաջանքները արտատպելով։
Ես չգիտեմ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պապն է եղել գերմանական բանակի Հայկական լեգեոնի այդ զինվորը, թե մեկ այլ մարդու պապ, սակայն հաստատ գիտեմ, որ հայկական էն կայքերը, որ հորթի հրճվանքով տարածում են էդ հրապարակումները, էժանագին ու անբարո սրիկաներ են։
Քանր որ։ Էդ Հայկական լեգեոն կոչեցյալի գլխին կանգնած են եղել Գարեգին Նժդեհն ու Դրաստամատ Կանայանը։ Ճի՞շտ են արել, որ հույսները դրել են Հիտլերի վրա՝ Հայկական հարցը լուծելու համար, թե՞ աններելի սխալ են գործել, չգիտեմ, թող պատմաբաններն ու ինձանից խելացի մարդիկ գցեն-բռնեն։
Սակայն ես մի բան հաստատ գիտեմ ու տեսնում եմ, որ ինչքան ձիշովկա «հայրենասեր» ու նախկին հանցագործ բանդայի անդամ կա, հենց ցանկանում է ապացուցել, որ ինքը էլ դու սուս հայրենասեր է, ազգի քթի տակ Դրոյի ու Նժդեհի անուններն է թափ տալիս։ Ուրեմն, երկու տարբերակ կա. կամ՝ կանգնում ու ասում եք, որ Դրոն ու Նժդեհն էլ էին դավաճան,
կամ ասում եք, որ ինչպես Դրոն ու Նժդեհն են հերոս, էնպես էլ հերոս է Նիկոլ(այ) Փաշինյանը։ Կամ էլ՝ ռեխներդ փակում եք ու տեղներդ վեր եք ընկնում։
Իսկ հիմա ինչ որ անում եք՝ հրճվելով Հայաստանի իշխանությունների դեմ սանձազերծված ռուսական մամուլի հաչոցների վրա, ամենաիսկական, յուղը վրան ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է, ա՛յ անինքնասեր փալաս իշի տղերք ու աղջկերք։
#կարծիք