Կոչ եմ անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել այն, ինչն ինքը փաստացի խոստացավ. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Մի երկու խոսք Սորոսի վերաբերյալ
Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ որևէ մեկը տարիներ անընդմեջ կարող է հենց այնպես (մարդասիրական, բարեգործական, մշակութային կամ ուրիշ պուպուշ բառերով

բնութագրող նպատակները դա միայն «կռուտիտն է») տարիներ անընդմեջ միլիարդավոր դոլարներ ծախսել: Երբ դա անում են Քըրք Քըրքորյանը կամ Շարլ Ազնավուրը Հայաստանի Հանրապետության համար (կամ օրինակ Սամվել Կարապետյանը) դա ինձ հասկանալի է: Մոտիվացիան պարզ է: Երբ որևիցէ հիվանդի կամ նեղության մեջ

գտնված մարդու համար անծանոթ մարդիկ գումար են տալիս` դա էլ է հասկանալի: Երբ միջազգային տարբեր կազմակերպություններ փող են տրամադրում զարգացող պետություններին այս կամ այն մտահաղացումն իրականացնելու համար` էլի հասկանալի է: Երբ Հարվարդի, Սթենֆորդի կամ ուրիշ ԲՈՒՀերի նախկին շրջանավարտները փող են նվիրաբերում իրենց նախկին ալմա մատերին կամ այդ ԲՈՒՀ-ում սովորող ուսանողներին,

հասկանալի է, թե այդ մարդիկ ինչն են գնահատում: Ի դեպ այս ամենը հասկանալի է նաև այն պատրվակով, որ բոլոր այդ օգնությունները և նվիրատվություններն չեն կրում պերմանենտ բնույթ ու տասնամյակներ չեն տևում: Սակայն, երբ միլիարդատեր բիզնեսմենը, ով գիտի ամեն ցենտի արժեքը, տասնյամյակներ անընդմեջ գումարներ է տալիս իր հետ որևէ օրգանական կապ

չունեցող անձանց խմբերի, ինձ համար անհասկանալի է: Ավելի շուտ հասկանալի է…, որ դա չի կարող լինել բարեգործական, էկոլոգիական, մարդասիրական ու այլ նպատակներով: Գիտե՞ք` ինչու չեմ հավատում: Քանի որ ես արդեն մեծ տղա եմ և Ձմեռ պապիկներին (Սորոս պապիկներին) արդեն շուտվանից չեմ հավատում: Այդ պատճառով կոչ եմ անում ՀՀ վարչապետ Նիկոլ

Փաշինյանին սկսել այն, ինչը ինքը փաստացի խոստացավ։ Ասեմ ավելին: Այո, պարոն վարչապե՛տ, պետք է սկսել հենց նրանցից, ովքեր ոչ միայն հրավիրել են Սորոսին Հայաստանի հանրապետություն, այլ նաև գուրգուրել են նրան երկար տարիներ անընդմեջ: Համոզված եմ, որ դրա պատճառը եղել է այն, որ այդ գումարները մեծ հաճույքով «կերվել» են նաև վերջիններիս կողմից, քանի ոդ, հնուց ի վեր, ինչ-որ մարդկանց համար «деньги не пахнут»:

Հ.Գ. Ի դեպ, Վստահ եմ, որ շատ-շատերը, ովքեր Սորոսից գումար են ստացել, այն ծախսել են իրենց այս կամ այն լավ պրոյեկտն իրականացնելու համար: Սակայն բոլորն էլ վաղուց գիտեն թե ձրի պանիրը որտեղ է լինում: Հ.Գ. 2 Ամենևին հակված չեմ մտածելու, որ Սորոսը այլմոլորակային, ամենազոր Բոբո է: Ի դեպ,

դավադրության տեսության սատարող էլ չեմ: Ուղղակի ուզում եմ, որ «ձմեռպապիկային» բացատրությունից զատ, մեկ ուրիշ` առողջ տրամաբանության օղակներում բացատրություն տան, թե ինչու պիտի այդ մարդը տասնամյակներ անընդմեջ այս կամ այն երկրում մեծ գումարներ ծախսի (չնայած ուրիշ երկրները ինձ քիչ են հետաքրքրում):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *