Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ի COVID-19-ի տվյալները Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի համաձայն՝ վարակակիրների ընդհանուր քանակը ավելացել էր 218-ով՝ դառնալով՝ 5041. Ունեինք նաև հուսադրող նորություններ՝ բուժվածների թիվը նույնպես ավելացել էր՝ կազմելով 2164։ Կորոնավիրուսի հետևանքով, ցավոք, կյանքից հեռացել էին 64 քաղաքացի։
Փաստացի բուժվում էին 2788 վարակակիր. Իսկ ընդհանուրը թեստավորումները՝ 43041-ն էին։
Ինչպես հայտնի է, նոր կորոնավիրուսը հաճախ առաջացնում է թոքաբորբ ՝ թոքերի բորբոքում ։ Սակայն ավելի շատ տվյալներ ցույց են տալիս, որ SARS-CoV-2-ը ներթափանցում է մարմնի այլ մասեր: “Հիվանդությունը կարող է մարմնի մեջ գրեթե ամեն ինչի վրա հարձակվել, եւ հետեւանքները կործանարար են”, — Science ամսագրին պատմել է Յելի համալսարանի սրտաբան Հարլան Կրամհոլցը:
Չինական Ուհանում բժիշկները նկատել են, որ COVID-19-ից հոսպիտալացվածների տասնյակ տոկոսի մոտ սիրտ է վնասվել: Իտալիայում մի կնոջ հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածի կասկածանքով.դրա վրա նշել են եւ սրտամկանի, եւ արյան անալիզը, եւ սրտի սպիով այտուցը:Չնայած նրան, որ զարկերակները նորմալ վիճակում էին՝ թեստը կորոնավիրուսի դրական էր։
Իսկ հիմա ձեզ կներկայացնենք այսօրվա՝ մայիսի 20-ի կորոնավիրուսի նոր տվյալները։ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մայիսի 20-ի դրությամբ ՀՀ-ի տարածքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5271–ի։ Ապաքինվել է 2419 մարդ. Փաստացի բուժում են ստանում 2758 վարակակիր։ Կորոնավիրուս հիվանդության պատճառով, ցավոք, կյանքից հեռացել են 67 քաղաքացի, իսկ այլ պատճառներով՝ 27-ը։ Այսպիսով մայիսի 19-ի համեմատ այսօր Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 230-ով.Ընդհանուր թեստավորումների թիվը՝ 44071-ն է։