ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Նիկոլ Փաշինյանի գեղեցկուհի դուստրը՝ Շուշանը, Կոմիտաս է երգում․․․

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Առաջին տիկին Աննա Հակոբյանը ունեն չորս զավակ՝ երեք աղջիկներ և մեկ տղա։

Երեխաներից մեծը Մարիամ Փաշինյանն է, ով քսան տարեկան է, սովորել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ապա ուսումը շարունակել է Էստոնիայում՝ Տարտուհի (Դորպատի) համալսարանում։

Մարիամին հաջորդող զավակը Աշոտ Փաշինյանն է, ով ծառայում է Արցախում։ Աշոտը բանակ է գնացել 2018թ․ հունիս ամսին։ Երրորդ զավակը Շուշան Փաշինյանն է։

Շուշանը հաճախում է դպրոց և միաժամանակ ունի յութուբյան իր էջը, որտեղ պարբերաբար տեսանյութեր է հրապարակում իրենց առօրյայից, ինչպես նաև ընտանիքի անդամների վերաբերյալ պատմող տեսանյութեր կան։ Չորրորդ զավակը Արփի Փաշինյանն է։

Արփին դեռ մանկապարտեզ է հաճախում։ Նա սիրված է գրեթե բոլորի կողմից։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը իր Յութուբյան բլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է Կոմիտասի երգերից։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *