Վիրուսին ծնկի բերելու համար անհրաժեշտ են հետևյալ ավտորիտար միջոցները. Դավիթ Սանասարյանը Կորոնավիրուսի մասին

Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջիւմ կատարել է հետևյալ գրառումը.
Քանզի այս վիրուսը լիբերալ մթնոլորտ է սիրում, ապա ծնկի բերելու մի ելք կա. Անհրաժեշտ է դրսևորել ավտորիտար միջոցներ.

կանխել, փակել, սահմանափակել, հետաձգել, արգելել, ընդհատել, ինչպես անում են հաջողված փորձ ունեցող պետությունները, թե չէ հետո գլխներիս ենք տալու։ Համավարակի վտանգից բացի մենք մի ուրիշ

խնդիր էլ ունենք, որը պետք է բոլորով միասին հաղթահարենք. մենք պիտի սովորենք ճգնաժամային իրավիճակներում համապատասխան կարգուկանոնի պայմաններում ապրելուն։ Նմանատիպ իրավիճակներում կազմակերպվածության փոխարեն

ծաղրելը և մեծախոսելը վատ բանի վերաբերյալ են խոսում։ Մենք սովոր ենք դա նակը ոսկորին հասնելուց անց ուշքի գալու հազարամյա ապրելակերպին, մեզ կորոնավիրուսները մինչ չոչնչացնեն մենք չենք

համախմբվի հաղթահարման Համար։ Եթե ուրիշ պետություններն իրենց կարող են թույլ տալ ինչ-որ ճոխություններ, ապա մենք պիտի ինչ գնով էլ լինի մի քայլ շուտ կանխենք վիրուսի մեր տներ մտնելը։ Հետևե՛ք համաշխարհային կանոններին և առողջ եղեք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *