Հորդորում եմ «փչացած հեռախոսի» ենթակառուցվածքի միջոցով ստահոդ լուրեր չտարածել կորոնավիրուսի մասին: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի հանրապետության
վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ասում են, որ կառավարությունը քաղաքացիներին փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսային վարակի պացիենտ: Կառավարության տված բոլոր տեղեկությունները ու գնահատականները օբյեկտիվ ու համապատասխանում են
իրականությանը: Այն գնահատականները, որոնք փոխվում են, կապված են նոր պրակտիկայի ձեռք բերման հետ: Այսօր չկա պետություն, որ կարող է ասել, որ 100 տոկոսով ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը ու գիտելիքի վերանայման կարիք չկա: Ինձ համար կորոնավիրուսի
դեմ պայքարի մի գերարդյունավետ մեթոդ կա, դա անհատական պատասխանատվությունն է: Այո, մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք պիտի այս հարցերը լուծենք անհատական պատասխանատվության օղակներում,
այդ թվում ամեն պաշտոնյայի անհատական պատասխանատվության օղակներում: Խնդրում եմ՝ բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ պարագայում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,-ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը
Տեսանյութը՝ ստորև.