Հայտնի Հաղորդավար և լրագրող Արամ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե օրինակ երկու ամիս առաջ հարցնեինք մեր քաղաքացիներին, թե «ո՞ր երկրին եք ուզում,
որ դառնա Հայաստանի Հանրապետության պես», մեծամասնությունը կթվարկեր Իսպանիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, միգուցե արեւմտյան որոշ այլ երկրներ, սակայն՝ ոչ Չինաստանը: Անգամ այն հայաստանի քաղաքացիները, որոնց
ազատական ժողովրդավարության հարցերն առանձնապես չեն հետաքրքրում, նույնպես, վստահաբար, կասեին, որ Իսպանիայում կամ Իտալիայում կյանքը առավել բարեկեցիկ է ու «ուրախ-զվարթ»: Սակայն այսօր ոչ
միայն մենք, այլև նույն Ամերիկացիները և Եվրոպացիները ականատես են դառնում այն փաստին, որ բարեկեցիկությունը, ինչպես նաեւ ազատությունը (որն, ընդունենք, շատ ավելի քիչ անձանց է հուզում) ամենևին էլ չեն ապահովում քաղաքացիների
անվտանգությունը: «Շատ Ավելի լավ է,– մտածում են հիմա մոլորակի միլիոնավոր մարդիկ, – դшժшն, անմարդային, հակաժողովրդավարական միջոցների օգնությամբ հասնել երկրի համար հիմնավոր նպատակներին, քան ապահովել ազատությունը ու թողնել, որ քաղաքացիները կյանքից հեռանան»: