Լինելով պարզապես բժիշկ՝ ուզում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների… Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը։
«Հա քաղաքականացնում եմ հենց կամ էլ справочка
Ես՝ Լինելով ուղղակի բժիշկ ուզում

եմ խնդրել մեր որոշ պատգամավորներիՆ, որ կամ ինչքան հնարավոր է քիչ խոսեն (դե մի 3 տարի մնաց) կամ գոնե խոսելուց խոսեն նենց բաներից, ինչից որ իրենք գաղափար ունեն։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է առողջապահության

բնագավառին։ Թե չէ ստացվում է նենց, որ մարդիկ զուր են երկար տարիներով լուրջ մասնագիտական կրթությունը սովորել ու ստացել – կարելի էր լինել «դեպուտատ» ու հինգ րոպեյվա մեջ դառնալ «սուպերմասնագետ»։ Ի դեպ, պատգամավոր դառնալ

ինքս եմ նպաստել, իմ ընտրության համաձայն, սակայն հաստատ կոնկրետ որոշ անձան այս դիրքում չեմ պատկերացրել։ Եվս մեկ խորհուրդ՝ մյուս անգամ այդ մանդատը թափահարելիս մի հատ փորձեք հիշել թե

մեր պետությունում ինչքան քաղաքացի անձամբ Ձեզ կընտրեր… Եվ վերջապես, երբ հաջորդ անգամ կխոսեք համամասնական ընտրակարգից և պրոֆեսիոնալ ազգային ժողովից՝ մի պահ փորձեք գնահատական տալ Ձեր պրոֆեսիոնալիզմին և առհասարակ մակարդակին…»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *