Ոչ միայն ասում են, հետն էլ պարզվում է՝ շատ փիս բան են արել. Ես էլ ասեմ… Լիզա Ճաղարյանի դիպուկ գրառումը աղմնկահարույց լուսանկարի մասին

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Ասում են (չեմ տեսել և հավես էլ չունեմ տեսնելու, քանի որ էական բան չեմ համարում)՝ Արցախի Հանրապետությունում նախագահի երդման արարողությունից այնուհետև բացօթյա սեղանի շուրջը Հայաստանի

իշխանություններն և Արցախի իշխանությունները շնորհավորել են նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ոչ միայն ասում են, մի հատ էլ պարզվում է՝ շատ փիս բան են արել։ճճ Մի տեղ էլ կարդացի,

թե բա՝ թող փակ տարածության մեջ նշեին, թաքուն, ժողովուրդը չտեսներ (դե, քսան տարի սովորել են նախկինների «թաքուն» ոճրագործություններին ու խրախճանքներին)։
Ես էլ ասեմ։

ա. Փակ տեղում կորոնավիրուսի տարածման վտանգը բազմակի մեծ է, էնպես որ՝ շատ ճիշտ են արել, որ դրսում են նշել։ Ներողություն եմ խնդրում ուղեղ ունեցողներից, որ այս պարզագույն բանը ստիպված եմ բարձրաձայնել։

բ. Անգամ կորոնավիրուսի համաճարակի շրջանում քաղքացիները հաց են ուտում, կորոնավիրուսակիրները՝ ևս։ Իսկ էդ ճաշկերույթի մասին բարբաջողներն էլ հաստատ ոչ թե ուտում են, այլ խժռում են, ժամանակ առ ժամանակ նաեւ՝ լափում։ գ. Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *