Հայտնի Հաղորդավար, լրագրող Արամ Աբրահամյանը գրում է.
«Եթե մեկ ամիս առաջ հարցնեինք մեր քաղաքացիներին՝ «թե ո՞ր երկրին եք ցանկանում, որ դառնա Հայաստանի նման», մեծամասնությունը կթվարկեր ԱՄՆ-ը, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան, գուցե արեւմտյան մի քանի ուրիշ պետություններ, բայց՝ ոչ Չինաստանը:
Անգամ այն հայաստանցիները, որոնց ազատական ժողովրդավարության խնդիրներն առանձնապես չեն հետաքրքրում, ևս, վստահաբար, կասեին, որ Իտալիայում կամ Իսպանիայում կյանքը բարեկեցիկ է եւ «ուրախ-զվարթ»:
Բայց հիմա ոչ միայն մենք, այլ նաև նույն եվրոպացիները և ամերիկացիները տեսնում են, որ բարեկեցիկությունը, ինչպես նաեւ ազատությունը (որն, ընդունենք, շատ ավելի քիչ մարդկանց է հուզում) ամենևին էլ չեն ապահովում մարդկանց անվտանգությունը:
«Շատ Ավելի լավ է, – մտածում են այսօր մոլորակի միլիոնավոր մարդիկ, – դաժան, անմարդային, հակաժողովրդավարական միջոցներով հասնել պետության համար էական նպատակներին, քան ապահովել ազատությունը ու թույլ տալ, որ մարդիկ կյանքից հեռանան»: