ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ. Մայիսի 22–ի կորոնավիրուսյան հիվանդության նոր դեպքերը
Հիշեցնենք, որ երեկ՝ Մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ը` առողջացածներն էին, Իսկ 74 քաղաքացի կյանքից հեռացել էին կորոնավիրուսի պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում էին ստանում 2952 վարակակիր:
Ընդհանուր առմամբ, կատարվել էր 47 հազար 654 թեստավորում: Այսպիսով` ունեինք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք ու 293 առողջացած։
Մш հվան դեպքերի մասին հայտնում ենք, որ վարակակիրները եղել են 81 (տղամարդ), 52 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան ու ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա՝ մայիսի 22-ի կորոնավիրուսյան հիվանդության նոր տվյալները։ Հաստատված դեպքերի թիվը հասել է 6302-ի. Նշենք, որ ունենք 374 նոր դեպք։
Կորոնավիրուսային վարակի դեմ Փաստացի բուժում են ստանում 3257 վարակակիր։ Կատարվել է, Ընդհանուր առմամբ 49080 թեստավորում։ Առողջացածները՝ 2936-ն են։ Կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել են 77, իսկ այլ պատճառներով՝ 32 քաղաքացի։