Ռուսաստանի Սամարա քաղաքում ընթացող խառը մենամարտերի GFC տասնութ մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է թուրք Բատուղան Ակդումանին, որը խոստացել էր կտրել հայ մարզիկի գլուխը:
Հայ մարզիկը փայլուն հաղթանակ տոնեց` գրեթե խեղդելով, ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին եւ հաշվի չառնելով վերջինիս` մենամարտից առաջ կատարած անհիմն հայտարարություններն այն մասին, թե գնում է Սամարա` հայի գլխի հետևից:
Անկախի հետ զրույցում Ռաֆայել Աբրահամյանը կիսվում է տպավորություններով, կարևորում հաղթանակը` ասելով, որ մենամարտերից առաջ մրցահարթակ է դուրս գալիս «Արցախ» երաժշտության ներքո, որն իրեն մեծ ուժ է տալիս:
Նա սոցիալական կայքի իր էջում գրել էր․ «Գնում եմ Ռուսաստան հայի գլխի հետևից»։ Բայց մենամարտի ժամանակ Ռաֆայել Աբրահամյանը խեղդող հնարքի ընթացքում այնպիսի
դաս է տվել մրցակցին, որ խեղդելուց փրկել են մրցավարները։ Շնորհավորում ենք Ռաֆայել Աբրահամյանին, մաղթում նորանոր նվաճումներ ու հաղթական պահեր։
Տեսանյութը դիտեք ստորև․