Սամվել Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փակում եմ աչքերս, և ուզում եմ նախորդ երեք նախագահներիս վերականգնել հիշողությանս մեջ…պարզվում է այդպիսի տհաճ
մտապատկերներ անցյալում հազվադեպ եմ ունեցել: Մեկը մյուսից գորշ և գաղջ, մեկը մյուսից անգույն և հանգած…Սակայն այնուամենայնիվ նրանց բոլորին միավորում էր համարյա նույն պահելաձևը և նիստուկացը…Ավելի հաճախ
հիշում եմ ծառայողական մեքենա նրանց նստելը և իջնելը` մեծամիտ դանդաղկոտությամբ, կամ փութաջան շտապողականությամբ, միայն իրենց հայտնի, շատ հրատապ առաքելության մեկնողի պատրանք ստեղծած…ներքուստ բացակայող կարևորությունը, արտաքուստ ի ցույց դնելու նպատակով….Դեմքին խոհական մտազբաղության
պատրանք հաղորդած …տիեզերական կարևորության խնդիրների մեջ խորամուխ, քոսոտ մահկանացուներիս ոչ հասու մտածումների մեջ մտած, հոգնած և անհաղորդ դեմքերով, մուննաթը շուրթին, առ այն, որ օրնիբուն լծված են անարժաններիս և անշնորհակալներիս ապահովության և մեր անկապ առօրյայի
հարցերը լուծելով: Աչքիս առաջ է մասնավորապես նրանց մոտենալու քնձրոտ քաղաքացիներիս ապարդյուն ջանքերը, որոնք մշտապես բախվում էին հաստագմուխ թիկնապահների անառիկ պատնեշին…Տպավորություն էր, որ իրենք տիեզերական նուրբ բնագավառներից
նոր են իջել, իսկ երակներում ոչ թե шրյուն, այլ եթերային-սրբազնագույն, գիտությանը անհայտ և խորհրդավոր ինչ որ նյութ է հոսում…Նրանց դեմքի արտահայտությունը նենց էր, որ հասարակ մահկանացուներիս ցավերով, հարցերով դիմելն ու անհանգստացնելը առնվազն
սրբապղծություն էր, որ կարող էր իրենց թանկագին ժամանակից վայրկյաններ խլել, ուշացնել անհետաձգելի, դարակազմիկ գործերից… իսկ եթե իրական նայենք, ապա նրանք բոլորն էլ իրենց լափամանին մոտ կանգնած, կամ ազգի հաշվին այդ լափամանը լիքը պահողների հետ շտապում էին քյաբաբ լափելու…