ԿԱՐԵՒՈՐ. Ինչպես պաշտպանել երեխաներին կորոնավիրուսից

Ինչպես պաշտպանել երեխաներին կորոնավիրուսից

Խնդրում ենք կիսվել ձեր ընկերների հետ, որ իրենք էլ տեղեկացված լինեն… Չնայած նոր կորոնավիրուսը խնայում է երեխաներին, աշխարհում կորոնավիրուսով վարակված երեխաների թիվը քիչ է, այնուամենայնիվ, մանկաբույժներն օգտակար խորհուրդներ են տալիս երեխաներին վարակից պաշտպանելու նպատակով։

Մանկաբույժ Աննա Բալյանը ասաց՝ հանգստացնող հանգամանք է այն, որ երեխաներն ի սկզբանե չեն հիվանդանում կորոնավիրուսով, սակայն կարող են վարակվել մեծերից։ Խորհուրդներն ընդհանուր են ամենքի համար՝ հեղուկներ, հաճախ օդափոխություն, ձեռքերի հիգիենա, կրծքով կերակրողներին՝ հաճախակի կուրծքը, ձեռքերը լվանալ,

խուսափել մարդաշատ վայրերից՝ ծնունդ, թատրոն, կինո, ռեստորան, չհամբուրվել, եթե հիվանդ կա ընտանիքում, դիմակ կրել, դիմակ կրեն նույնպես հիվանդի հետ շփվողները, ուժեղացված վիտամինային սնունդ՝ մրգեր, բանջարեղեն։

Աննա Բալյանը ընդգծեց, որ երեխաներին կարելի է տանել այգի՝ մաքուր օդի, բնավ, եթե այգին մարդաշատ չէ, բայց պարապմունքի՝ լող ու այլն, խորհուրդ չի տրվում տանել։ Մանկաբույժ Էմմա Մելիքյանն ասաց նաև, որ խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին չտանել մարդաշատ վայրեր,

չգնալ որևիցէ ժամանցի կենտրոն, սովորեցնել երեխաներին հաճախ լվանալ ձեռքերը, բերանը, քիթը, սովորեցնել երեխաներին ձեռքերը չտանել բերանին, աչքերին. «Եթե որևիցէ ախտանշան եք տեսնեք երեխաների մոտ՝ քթարտադրություն, կոկորդի չոր հազ, անպայման դիմեք բժշկի»,- ասաց Էմմա Բալյանը։ Այգի տանել նշեց, որ կարելի է, սակայն պետք է մեկ մետրից ավելի չմոտենալ,

չգրկախառնվել ուրիշ երեխաների հետ, իսկ տան օդափոխությունը պարտադիր պետք է պահպանել։ Բժիշկը նույնպես տնական մեթոդ ասաց. «Խունկը վերացնում է վիրուսները, խուրհուրդ կտայի ավելի հաճախ խունկ ծխել տան մեջ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *