Պապիկին հանեցիք ամպերին հասցրեցիք, որ էնտեղից գցե՞ք․․․ Արթուր Միրզոյանի դիպուկ գրառումը

Արթուր Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փորձեմ ես էլ իմ սուբյեկտիվ կարծիքն արտահայտել Արտուշ պապիկի վերջին նորությունների վերաբերյալ: Բոլորս էլ գիտենք,որ մարդ ինչքան մեծանում է, ինչքան ծերանում է, ավելի է իր բնավորությունով ու վարքով նմանվում երեխայի: Նրան կարելի է հեշտությամբ խաբել, նեղացնել, ուրախացնել ամենաչնչին բանով, մանիպուլյացիայի ենթարկել, օգտագործել ցանկացած պարագայում:

Ես վստահ եմ, որ Արտուշ պապիկը շատ է ուրախացել իրեն օգնած ամեն մի բանով, սակայն իրան աչքաթող արած հարազատները, ամաչելու փոխարեն խեղճ պապիկի ուղեղը սրսկել են թույնով: Փոխանակ խոստովանեն, որ իրենց կյանքում երբեք ոչ մի բանով չեն օգնել իրենց հորը, եկել են ու արածի վրա անուն են դրել:

Հա յանիմ ի՞նչ են արել որ, պլենտուզները պոկվումա, վերևից ջուրը կաթումա, կառավաթը սետկով չի, բա հլը լինոլիումի տակի կեղտը նայի: Մասիսի տեղն էլ բերել են Ալագյազնեն դրել … Պապ ջան քեզ ավելի շատ էր հասնում, կերել են կեսը, իրանք էլ սաղ կիսատ-պռատ արել գնացել են:

Այ սենց պապիկի ՙՙտակը լցրել են՚՚ :Պապիկն էլ երեխու նման հավատացել ա, մտքափոխվել: Սակայն էս ամեն ինչը որտեղի՞ց ու ոնցա՞ դուրս եկել էկրաններ: Պարզից էլ պարզա, որ այս ամենի սցենարիստը իմ կողմից ՙՙ ռոբի՚՚ անունը ստացած ֆոնդից սնվող լրատվականներն են:

Մոռացե՞լ եք պապիկը որ ժամանակներից գազ չունի, երբվանի՞ց չի թոշակ ստանում ու ով ա՞ մեղավոր իրա այդ դրության համար: Էդ լրատվականները ինչի՞ չեն գոնե մի անգամ գնացել ոստիկանի կողմից ապտակ ստացած պապիկի տուն: Բա հլը մի հատ գնայիք , տենայիք ոնց ա, կարող ա մարդու թմբկաթաղաթը վնասված ա ու բժիշկի կարիք ունի, թե՞ ձեր լափամանը կերով սպասարկողը հրահանգ չի տվել:

Հերիքա պապիկ-տատիկներին ներքաշեք ձեր քաղաքական խաղերի մեջ ու էն չոփ տվողին էլ ասեք խի չի չոփը դուբից : Պապիկին հանեցիք ամպերին հասցրեցիք, որ էնտեղից գցե՞ք: Ընկելա…հոշոտեք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *