ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայտնի են կորոնավիրուսյան հիվանդության մայիսի 25-ի նոր դեպքերը

Նախ եկեք հիշենք երեկվա՝ մայիսի 24-ի COVID-19-ի տվյալները։ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակով վարակվածները կազմում էին՝ 6661-ը, Ունեինք 359 նոր դեպք, որոնցից փաստացի բուժվողները՝ 3483-ն էին, անցկացվել էր 50397 թեստավորում, իսկ բուժվածները՝ 3064-ն էին . Կիրոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել էին 81 քաղաքացի, իսկ ուրիշ պատճառով՝ 33-ը։

Չինաստանի հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները հաստատել են 2019-nCoV կորոնավիրուսային հիվանդության աղբյուրի վերաբերյալ ենթադրությունները, որոնք արտահայտվում են հիվանդության տարածման սկզբից ի վեր.

Ինչպես հաղորդում է «Իզվեստիան» ՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը, կորոնավիրուսը հայտնաբերվել է Ուհան քաղաքի ծովամթերքների շուկայից, որտեղ գրանցվել են առաջին վարակվածները: «585 նմուշներից 33-ում հայտնաբերվել են covid-19-ի նուկլեինաթթուներ, շրջակա միջավայրի նմուշներից հաջողվել է առանձնացնել վիրուսը ։

Դա վկայում է այն մասին, որ կորոնավիրուսի աղբյուրը վայրի կենդանիներն են, որոնց առևտուրն իրականացվել է «Ուհանի» շուկայում» ։
Իսկ հիմա այսօրվա՝ մայիսի 25-ի Հայաստանի Հանրապետության տարածքում կորոնավիրուսային հիվանդության նոր տվյալներն ենք ձեզ ներկայացնում,

ըստ որի՝ Ընդհանուր վարակվածների թիվը կազմում է 7113, որից փաստացի բուժվողները՝ 3842-ն, իսկ ապաքինվածները 3145-ը. Ընդհանուր անցկացվել է 51594 թեստավորում։ Ցավոք ևս 6 Քաղաքացի կյանքից հեռացել է կորոնավիրուսային վարակի արդյունքում, ընդհանուր՝ 87-ը, իսկ այլ պատճառներից՝ 39-ը։ Եվ Այսպիսով, ըստ կորոնավիրուսի նոր տյալների՝ մայիսի 24-ի համեմատ այսօր դեպքերն ավելացել են 452-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *