Հիշեցնենք, որ Այսօր քննարկվել է «ԲՀԿ» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծը, որի համաձայն առաջարկվում է սեղմ ժամկետներում քննել վիրավորանք և
զրպարտություն պարունակող ընդհարումները: Տվյալ Նիստին մասնակցել են դատական իշխանության ներկայացուցիչները նույնպետ, ովքեր դեմ են արտահայտվել այդ նախագծին։ Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի
մշտական հանձնաժողովում պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի մեջ ընդհարում տեղի ունեցավ: ՀՀ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորը նիստին ներկա կառավարության անդամներին սшստեց՝
պատգամավորների ներկայացրած առաջարկությունները դեկլարատիվ չորակել, Նիկոլայ Բաղդասարյանը իր տեղից միջամտեց վերջինիս խոսակցությանը, ինչն էլ հունից հանեց Գևոգ Պետրոսյանին․
«Բայց Ձե՞զ, ով ձայն տվեց: Մի հատ հլը Դուք Ձեր չափերի մեջ մնացեք: Ի, տո դու ո՞վ ես, որ ընդհատես ինձ», — ասաց Գևորգ Պետրոսյանը Բաղդասարյանին: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ընդհարումից այնուհետև ընդմիջում հայտարարեց:
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում