ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ինչպե՞ս կարող է դիմակի գինն անցնել 70 դրամը. Արարատ Միրզոյանը զարմացած է

Նախ հիշեցնենք, որ արտակարգ դրության պայմաններում նոր սահմանափակումներ են ներկայացվել քաղաքացիներին։

Բոլոր վայրերում պարտադիր է կրել դիմակ և բժշկական ձեռնոցներ։ Փակ տարածքներում դիմակներ կրելը պարտադիր է, սակայն բաց տարածքներում պարտադիր չէ։

Այս սահմանափակումը բազմաթիվ քաղաքացիների մոտ դժգոհության առիթ է հանդիսացել, շատերը պնդում են, որ դիմակների գները շատ բարձր են և չեն կարողանում օրական երկու- երեք անգամ գնել և փոխել դիմակները։

Կառավարությունը խոստացել էր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, որպեսզի շուկայում դիմակի համար կայուն գին սահմանվի։ Երեկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդես գալով ուղիղ եթերով, առաջարկեց մարդկանց կարել սեփական դիմակներ և կրել դրանք դրսում,

քանզի դիմակներ կրելով կարելի է հաղթահարել կորոնավիրուսային վարակը։ Այսօր Ազգային ժողովում Արատրատ Միրզոյանը, լսելով բժշկական դիմակների գների մասին զարմանում է և ասում՝ Ինչպե՞ս կարող է դիմակի գինն անցնել 70 դրամը։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *