Ահա նոր եւ հին Հայաստանների տարբերությունը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը

Ահա հին ու նոր Հայաստանների տարբերությունը. Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը: Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. Համաձայն եմ Ազգային ժողովի հատուկ նիստում հնչող հարցերի ծանծաղության վերաբերյալ քննադատություններին, բայց խոշոր հաշվով ուղիղ հեռարձակվող նիստը չափազանց կարևոր և լավ նախադեպ է։ Ապրեն, որ այս որոշումը կայացրեցին։

Հանրային հաղորդակցության տեսանկյունից առողջապահության նախարարի, վարչապետի կանոնավոր լայվերը և հաղորդումները, այժմ էլ ուղիղ հեռարձակվող նիստը գերազանց գնահատականի կարժանացնեմ։ Հիշում եմ 2008թվականին ՀՀ ԱԺ հատուկ նիստը Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին։

Հենց նիստի սկզբում Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հանդես եկավ նաև ռադիոհեռարձակումը դադարեցնելու առաջարկով։ Ժառանգություն խմբակցության անունից ես հանդես եկա ճիշտ հակառակ առաջարկությամբ’ ապահովել ուղիղ հեռարձակում։ Տիգրան Թորոսյանի առաջարկությունը դրվեց քվեարկության և բոլորի’ Հայաստանի Հանրապետական կուսակցության, ԲՀԿ, ՕԵԿ միաձայն քվեարկությամբ ընդունվեց, որ նիստը փակ է արվելու, առանց հանրությանը տեղեկացնելու..

Եվ հավանություն տրվեց Ռոբերտ Քոչարյանի’ սահմանադրական կարգը տապալելու հրամանագրին’ օրինականացնելու 10 անմեղ մարդու կյանքից հեռացնելու դեպքերը։ Ահա հին ու նոր Հայաստանների տարբերությունը։ Ինչ թերացում էլ ունենա այսօրվա իշխանությունը, Հայաստանն աղետից է ազատվել ու ես դա երբեք չեմ մոռանալու…

մարդիկ, ժողովուրդն են պահանջում արտակարգ դրություն, այլ ոչ թե կառավարությունը, նկարագրում են դրա տարրերը, իսկ իշխանությունը դա անում է։ Ահա ժողովրդի իշխանությունը։ Իսկ 2008 թվականին բեսպրիդել էր փակ դռների հետևում։ Եվ թող ոչ մեկ չմոռանա, որ մենք այդ երկու Հայաստանների կենդանի վկաներն ենք և տարբերությունները շատ լավ հիշում ենք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *